"LATAR Hall" հանդիսությունների սրահը (մինչև 800 հոգի) լավագույն վայրն է, որտեղ ընտանեկան տոնակատարությունը, պաշտոնական ընդունելությունը, հարսանիքը, երեխայի ծննդյան օրը կամ ավարտական երեկոն կդառնան անմոռանալի: Սա իսկական գուրմանների ու որակյալ հանգստի, հարմարավետության և բարձր սպասարկման վայր է: Այն հյուրերին առաջարկում է Հայաստանի լավագույն խոհարարների կողմից ուտեստների մեծ տեսականի, եվրոպական սպասարկում և առանձին հսկվող ավտոկայանատեղի։ Ռեստորանն ունի հարմարավետ սենյակներ երեխաների և հարսնացուների համար։ Նորապսակներին առաջարկվում է տեղում ամուսնության գրանցման արարողություն և անվճար տեղավորում հյուրանոցում: Հարսանյաց հյուրերի համար գործում է 10% զեղչ հյուրանոցից օգտվելու համար: "LATAR Hall"-ում բանկետ պատվիրելը նշանակում է հարսանեկան խնջույքի կազմակերպումը վստահել պրոֆեսիոնալներին՝ միաժամանակ հաճույք պատճառելով ձեզ և հրավիրված հյուրերին: