Մեր մասին

LATAR Complex-ը գտնվում է Երևանի ամենագողտրիկ անկյուններից մեկում, աղմկոտ կենտրոնից հեռու, էկոլոգիապես մաքուր տարածքում։ Հյուրանոցի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս վայելել բիբլիական Արարատի և Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի հիասքանչ տեսարանները։ Հյուրանոցը կառուցվել է այնպիսի ոճով, որը պահպանում է պատմական Հայաստանի ավանդույթներն ու ոգին։ Տարածքը 6 հա է։ Կառուցված է ինչպես գործարարների, այնպես էլ այն զբոսաշրջիկների համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը և ցանկանում են հանգիստն անցկացնել քաղաքի եռուզեռից հեռու։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները թե՛ գործնական հանդիպումների, թե՛ հանգստի համար։ Եթե ​​որոշեք գործնական հանդիպում կազմակերպել, հարսանիք, ծննդյան կամ այլ միջոցառում նշել, ապա LATAR Complex-ի պրոֆեսիոնալ անձնակազմը հաշվի կառնի Ձեր բոլոր ցանկությունները:

Կեցության պայմանները

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Երաշխավորված վաղ մուտք և ուշ մեկնում հնարավոր է հարցման դեպքում:

Վաղ մուտքի ժամն է  07:00-ն: Մենք առաջարկում ենք այս տարբերակը հավելավճարով` ամրագրված համարի արժեքի 50%-ի չափով, եթե ժամանումը 07:00-ից հետո է: Մինչև ժամը 07:00 ժամանման դեպքում գինը սահմանվում է ամրագրված համարի արժեքի100%-ի չափով:

Ուշ դուրս գալու ժամը 18:00-ն է: Մենք առաջարկում ենք այս տարբերակը հավելավճարով, որը կազմում է ամրագրված համարի արժեքի 50%-ի չափով, եթե դուրս գալու ժամը մինչև 18:00-ն է: Ժամը 18:00-ից հետո՝ գինը սահմանվում է ամրագրված համարի արժեքի 100%-ի չափով:

Կանոններ և պայմաններ

Եթե ամրագրման չեղարկումը կատարվում է ամրագրման օրվանից առնվազն 24 ժամ առաջ, ամբողջական վերադարձն երաշխավորված է: Վերադարձը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:Եթե դուք չեղարկեք ամրագրումն ամրագրման օրվանից առաջ 24 ժամվա ընթացքում, ապա կգանձվի տուգանք ամրագրված համարի 1 օրվա  արժեքի չափով: Չժամանելու դեպքում հյուրից գանձվում է ամրագրված համարի 1 օրվա արժեքը: